Կարծիք

05.09.2020 15:46


Ամեն մեկդ մտովի թող պատկերացնի՝ ինչքան մարդ է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում

Ամեն մեկդ մտովի թող պատկերացնի՝ ինչքան մարդ է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում

Չեն գործում կանոնավոր ուղևորափոխադրումները, կշարունակեն փակ կամ կիսափակ մնալ տուրիստական ընկերությունները։ Չկա տուրիզմ, կշարունակեն թքել փայտին հյուրանոցները, ռեստորանները։ Չկա ռեստորան, չկա հարսանիք։ Ուրեմն չեն լինի երեխաներ, որ պիտի լինեին։ Չկա տուրիզմ, չկա հանդիսությունների սրահ։ Մարդիկ կյանքում մեկ անգամ են հարսանիք անում ու հաստատ ո՛չ հանուն Նիկոլի, ո՛չ կորոնավիրուսը իրենց հիշարժան օրը չեն փչացնի։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի չի ամուսնացել շուրջ 2000-ից ավելի զույգ։ Չկա տուրիզմ, չկան հյուրատները։ Մարդիկ վարկեր են վերցրել, վերանորոգել կահավորել ու օրվա հացի խնդիր էին լուծել։ Չկան մեծ արարողությունները՝ նկատի ունեմ կնունք, ծնունդ, հարսանիք, չկան ուրեմն նկարահանման ընկերությունները, թամադաները, երգիչները, երաժիշտները։

Հիմա է՛լ ավելի ուշադիր։ Լիարժեք չեն բացվում կրթօջախները, ուրեմն չկան նաև մարզական խմբակները, պարային խմբակները։ Իսկ հիմա ամեն մեկդ մտովի թող պատկերացնի՝ ինչքան մարդ է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում։ Ուզում եք արտակարգ դրություն անվանեք, ուզում եք օրենք լղոզեք, ուզում եք շարունակեք գոռալ, որ ձեզ վստահել է բնակչության 80 տոկոսը, տո ուզում եք ինքներդ Ձեզ աստվածացրեք... մի հատ մտեք էս մարդկանց մտքի մեջ մտովի ու փորձեք աստվածային Ձեր բարձունքներից կռահել նրանց մտքերը...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը