Լրահոս

05.09.2020 12:44

Հայկական զինուժի կորուստները 2020-ի հուլիս ամսին

Հայկական զինուժի կորուստները 2020-ի հուլիս ամսին

2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.infoարձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։

Մարտական

Կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Շարքային Արթուր Մուրադյանը զոհվել էր հուլիսի 23-ին։ Մուրադյանը Տավուշյան մարտերի ընթացքում հուլիսի 14-ին ստացել էր վիրավորում և տեղափոխվել էր հոսպիտալ։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Ոչ մարտական

Շարքային Ալիկ Մանուկյանը մահացել էր հուլիսի 18-ին։ Մանուկյանին հրազենային վիրավորումով հայտնաբեր էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Մարտական Ոչ մարտական
Հունվար 0 6
Փետրվար 0 7
Մարտ 1 2
Ապրիլ 0 2
Մայիս 1 4
Հունիս 0 8
Հուլիս 6 1
Ընդհանուր 8 30

Ադրբեջանական բանակի հուլիս ամսվա կորուստներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։