Կոտայքի մարզում 49-ամյա վարորդը BMW-ով բախվել է «Լճեր» ռեստորանային համալիրի պարսպին. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
Սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 49-ամյա Հռիփսիմե Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Կաթնաղբյուր գյուղում գործող «Լճեր» ռեստորանային համալիրի պարսպին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: