Կարծիք

05.09.2020 10:43


Հետաքրքիր իրավիճակ է

Հետաքրքիր իրավիճակ է

Երկրում իբր արտակարգ դրություն է:
ՀՀ-ն աշխարհում վարակակիրների քանակով ըստ 1 միլիոն բնակչություն 15- րդ տեղում է, մահերի` 21-րդ տեղում:
Թշնամին սանձարձակվել ու Տավուշի մարզ է գնդակոծում, ավաղ զոհեր ունեցանք...

Բանակցությունները մտան փակուղի:
Արցախը չվերադարձավ բանակցությունների սեղանին:

Երկիրը երկու տարի դոփեց տեղում ու սկսեց հետընթաց ապրել:
Ներդրողները չեկան,
Սփյուռքը չի շտապում հայրենադարձվել...
Արտագնա աշխատանքների Ռուսաստան մեկնողները մնացին Հայաստանում, անգործ ու առանց գումար, առանց օգնության:

Ամուլսարի խնդիրը օդում կախված մնաց:
Հայատյաց, հակապետական, լկտի էգոիստ դաստիարակող ծրագրերը մտան դասագրքեր:
Ուսանողները դժգոհ...

Գյուղմթերքի մթերման ու արտահանման գործընթացը ստագնացիայի մեջ է:
Տնտեսությունը դանդաղ մահանում է՝ իր հետ ոչնչացնելով աշխատատեղերը, հարկերը:
«Վորոնեժների» ու ադամանդների, զենքի վաճառքի հարցերը անպատասխան մնացին,
Բայց
Աներձագը, որը սեփական կատու չուներ` սեփական տուն ունեցավ,
Մի փոքր էլ փող հավաքեցին տուգանքների հաշվին:

Ոչ մի հարցի լուծում չկա,
10 միլիոն ծառն էլ մնաց...
Օրակարգ չկա,
Ապագային միտված ծրագրեր չկան:
Իսկ իշխանության եկածները գնացին արձակուրդ: Դե հոգնել են մեր խնդիրներից...

Այս ամենին զուգահեռ Ռոբերտ Քոչարյանը, ով երբեք չի հանձնվում, հարցազրույցներում վերլուծում է առկա իրավիճակը ու լուծումներ է տալիս, ինչը հավատ է ներշնչում, որ դեռ ունենալու ենք մեր երազած երկիրը, որ ամեն բան լավ է լինելու:
Այդ խորհուրդներին կա՛մ դուք կհետևեք, կա՛մ կգան նրանք, ովքեր կիրագործեն այդ ամենը:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը