Կարծիք

04.09.2020 23:25


Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին

Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին

Երեկ լրատվամիջոցները տարածեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի երկար խոսքը Ամուլսարի մասին, որից հասկանալի էր, որ առայժմ ոչինչ հասկանալի չէ: Գոնե կառավարության համար:

Մամուլը գրում է՝ բանախոսն ասաց, որ «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացնեն հանրությանը»:

Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ մեր գործադիր իշխանությունը մոտ ժամանակներս էլ որոշում չի ունենալու Ամուլսարի մասին: Պարզապես պատկերացում է ունենալու ու դրանք ներկայացնելու է հանրությանը:

Ափսոս պարզ չէ, թե հանրությունն ինչ է անելու այդ պատկերացումը (կամ պատկերացման հետ):

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը