Կարծիք

04.09.2020 16:30


Ձև կա` հարցեր լուծող «դուխով» մարդ չկա

Ձև կա` հարցեր լուծող «դուխով» մարդ չկա

Կորոնավիրուսի «երեսից» հայրենիքում անորոշ ժամանակով լռված հպարտ քաղաքացիները, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ապրել «սիրելի ժողվարչապետի» ստեղծած «երկրային դրախտում»` շտապում են միանալ Ռուսաստանում ապրող հարազատներին, իրենց կոտորում են, թե` մի ճար արեք, գնանք, ազատվենք էս դժոխքից։

«Գնում եք` գնացեք, ո՞վ է ձեզ պահել», «հոգուդ մատաղ, մենք ի՞նչ անենք», «Ռուսաստա՛նը ձեզ չի ընդունում, մենք հո չենք կարող փոխել այլ երկրում սահմանված կանոնները»` իր հերթին, իրեն կոտորելով, բողոքավոր քաղաքացիներից գլուխը փորձում է ազատել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, չի ստացվում...

Հպարտ քաղաքացիները նորից ու նորից հուշում են «անլուծելի» կորոնաթնջուկը կարգավորելու ճանապարհը. բացատրում են, որ դիվանագիտական խողովակները հենց նրա համար են, որ միջպետական մակարդակով քննարկեք ու ձև գտնեք` դուրս բերելու մեզ ստեղծված ծանր իրավիճակից։

Արտգործնախարարը, երկու ոտը մի մաշիկի մեջ դրած, իր էշն է քշում` ձև չկա։ Հո չէր ասելու`ձև կա, «դուխով» մեկը չկա, որ «կապնվի» ռուս գործընկերների հետ և հարցին ինչ-որ լուծում տա։

Հպարտ քաղաքացիները համառում են` «միջնորդե՛ք, հանդիպենք Փաշինյանի հետ»...
Իսկ Փաշինյանը, ցուպը ձեռքին, սարուձոր ընկած` հերթական անգամ վայելում է իր հանգիստը, սելֆիներ է անում, գցում Ֆեյսբուք, որ հպարտ քաղաքացին «անգրագետ չմնա»` գոնե հեռակա կարգով ծանոթանա հայրենի բնաշխարհի հարստություններին...

Հետո էլ ասում եք` «ժողովրդի վարչապետը» չի մտածում աղքատ, հպարտ քաղաքացիների մասին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը