Լրահոս

14.04.2011 12:16


Բեռլուսկոնին նշել է իր հնարավոր հետնորդի անունը

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կառավարության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն այլևս չի դնի։ Նա կարծում է, որ 2013թ. իր տեղը կարող է զբաղեցնել արդարադատության ներկա նախարար Անջելինո Ալֆանոն։

Այս մասին Բեռլուսկոնին ասել է համաշխարհային 20 ԶԼՄ–ների լրագրողների հետ ոչ պաշտոնական շփման ժամանակ։ Իր կարծիքով՝ 40–ամյա Ալֆանոն լիովին կարող է վարչապետի թեկնածու դառնալ իշխող «Ազատություն ժողովուրդ» կուսակցությունից, եթե ընտրություններում այն կրկին հաղթի։

Իսկ ինքը՝ վարչապետը, նախատեսում է 2013թ.–ից հետո մնալ քաղաքականության մեջ, սակայն՝ ոչ գլխավոր դերում։ Նա նաև նշել է, թե այս ծրագրերը դեռ վերջնական չեն։

Այս խորագրի վերջին նյութերը