Քադաֆին Քաթարին մեղադրել է ապստամբներին զենք մատակարարելու համար
Թուրքական ԶԼՄ–ները փոխանցում են, որ Քադաֆին Քաթարին մեղադրում է լիբիացի ապստամբներին ֆրանսիական արտադրության զենք մատակարարելու համար։
Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Խալեդ Քայիմը ասուլիսի ժամանակ «Հեզբոլահ»–ին մեղադրել է երկրի հարավում գտնվող Միսուրատ քաղաքի մարտերում ապստամբներին աջակցելու համար։
Նա նաև հայտարարել է, որ 20 քաթարացի մասնագետ Բենգազիում են ապստամբների վերապատրաստելու նպատակով՝ նշելով, թե շուտով Լիբիայի իշխանությունները ճշգրիտ տեղեկություն կստանան Քաթարի կողմից ապստամբներին մատակարարվող հրթիռների ու զինամթերքի մասին։
Լիբիայի ապստամբների Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Ավադ Շամմամն իր հերթին Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը արևելաեվրոպական պետություններին մեղադրել է Մուամար Քադաֆիի զորքերին զենք մատակարարելու համար։