Կարծիք

04.09.2020 13:09


Առողջապահության համակարգ, աոււււ․ հիվանդին չեն ընդունում՝ ասելով, թե 38 աստիճան ջերմություն ունենալու դեպքում միայն կընդունեն

Առողջապահության համակարգ, աոււււ․ հիվանդին չեն ընդունում՝ ասելով, թե 38 աստիճան ջերմություն ունենալու դեպքում միայն կընդունեն
Պատահել է հենց հիմա, հիվանդ մարդը 37․5 ջերմությամբ, շտապ օգնության մեքենայով հասնում է Նորք Ինֆեկցիոն կենտրոն, հիվանդին չեն ընդունում՝ ասելով, թե 38 աստիճան ջերմություն ունենալու դեպքում միայն կընդունեն եւ, թոքերը չեն նկարում, որ պարզեն, ակնհայտ հեւացող, թույլ եւ ակնհայտ՝ հիվանդ մարդու մոտ կա՞ թոքաբորբ, կամ՝ կա՞ քովիդ, եւ, թավշյա երիտասարդ բժշկուհին շտապ օգնության մեքենայով իրենց մոտ հասած հիվանդին ուղարկում է տուն, թե քիչ ես հեւում, գնա, ավելի վատացի, արի, գնա վճարովի թոքերդ նկարի, եւ․․․ ուշադիր՝ զավեշտը, չեն ամաչում ասել՝ եթե անգամ բանավոր տեղեկացնեն, թե թոքաբորբ կա, հետ արի կընդունենք․․․
Դե, իսկ առողջապահության էս համակարգով, իհարկե, պատերազմը «հաղթել» եք, վարակը որպես շանս օգտագործել եք, միլիոնների աջակցությունը մեջ-մեջ արել եք․․ոնց եմ ձեզանից զզվում, այ դասաալիքներ․․․
Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը