Կարծիք

04.09.2020 12:39


Դասալիք պացիֆիստները պատրաստվում են ոչ թե պատերազմի, այլ պարտության

Դասալիք պացիֆիստները պատրաստվում են ոչ թե պատերազմի, այլ պարտության
էս կամուֆլյաժային հանդեսի ֆոնին մի շատ կարևոր բան պիտի ֆիքսենք: Կա ռազմահայրենասիրական նկարների հոսք, կա աշխարհազոր ստեղծելու մասին խոսակցություններ, բայց չկա բովանդակություն: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Նույնը «թոզը» կար ԿՈՎԻԴ-ի դեմ «պայքարի» շրջանակներում: Ու ինչպես ԿՈՎԻԴ-ը մեզ բերեց հազարից ավել զոհ, այդպես էլ էս հերթական շոուն է սպառնում շատ ավելի սարսափելի հետևանքներով:
Տեսեք, ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարի պատրանքը իշխանությունը կառուցեց դիմակ կրելու քարոզով: Սա, իհարկե, ոչ թե ԿՈՎԻԴ-ի դեմ պայքար էր, այլ բուռն պայքարի իմիտացիա: Վիճակագրորեն ակնհայտ է, որ որևէ իրական պայքար չի տարվել, ավելին` արդեն ակնհայտ է, որ բոլոր քայլերը ձեռնարկվել են բյուջեից փող քամելու համար: Ներքին գզվռտոցն էլ պամանավորված է` լափը իրար մեջ չկիսելով: Բայց կրկնում եմ՝ «թոզն» աննկարագրելի էր: Ասֆալտին փռելով, ալիքներ փակելով, իրանք իրանց տուգանելով, ԳՇ պետ հեռացնելով` նրանք ստեղծում էին տպավորություն, որ անում են ամեն հնարավորը: Ու քանի որ ողջ մեդիա դաշտն իրենց ձեռքում է, այլընտրանքային ձայները հանգիստ լռեցվում են: Եթե հանկարծ նախկին իշխանությունների օրոք ոչ թե հազար զոհ լիներ, այլ ասենք 200, ապա ծռերն արդեն գրավել էին առողջապահության նախարարությունը, գնդակահարել էին մի քանի հոգու, իսկ մնացած երեսպաշտ տականքները դեսպանատների գլխավորությամբ լծվել էին նրանց պաշտպանությանը:
Նույն ռազմավարությունը կիրառվում է հիմա ռազմական ոլորտում: Հրապարակված աշխարհազորի հայեցակարգն առանձնապես չի տաբերվում ներկայիս «մոբ»-ի ձևաչափից, բռնել անունն են փոխել, մի քանի կոսմետիկ փոփոխություն մտցրել ու ներկայանում են որպես բարեփոխում, բայց արանքում ռազմական բյուջեն կրճատում են: Հերիք չի կրճատում են, մի բան էլ եղած միջոցները վատնում են գերթանկարժեք ու մոտակա ապագայում որևէ պիտանելիություն չունեցող կործանիչների վրա: Էդ կործանիչներն առանց մարտագլխիկի թռցնում են օդ ու անունը դնում «մարտական առաջադրանք»: Աշխարհազորի մասին մտածողը առաջին հերթին պիտի ԵԿՄ-ն շենացներ, ոչ թե հիմնահատակ կազմաքանդեր:
Ստեղ պիտի հարց առաջանա՝ լավ, բա ինչի՞ են էս դասալիք պացիֆիստները մեկ էլ որորշել ռազմահայրենասեր խաղալ: Բանը նրանում է, որ ինչպես և ակնկալվում էր, սրանց Չբանակցությունների «փայլուն» մարտավարությունը բերել, հասցրել է մեզ լայնամասշտաբ պատերազմի շեմին: Սրանք էլ հասկանում են, որ պատերազմն անխուսափելի է դառնում ու կանխավ որոշել են պատասխանատվությունն իրենց ուսերից գցել, այնպես, ինչպես ԿՈՎԻԴ-ի դեպքում էր` ստեղծելով բուռն պայքարի պատրանք: Սակայն, ըստ էության, նրանք պատրաստվում են ոչ թե պատերազմի, այլ պարտության: Եվ սա նույնպես շատ օրինաչափ է:
Ադրբեջանցիք կհարձակվեն, սրանք ազգային մոբիլիզացիա կհայտարարեն, տակից ինչպես միշտ կտապալեն բուն մատակարարման գործընթացը, մենք կունենանք տասնյակ հազարավոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ: Այդ ամենի համար մեղավոր կհայտարարվեն «նախկինները» ու ամենակարևորը` Ռուսաստանը: Դե, որովհետև ոնց կարող ենք մենք պարտվել, եթե մեր մեջքին Ռուսաստանն է: Ռուսական ներկայությունը Հայաստանում կդառնա անցանկալի: Թուրքերի համար նախապայման հանդիսացող տարածքային զիջումները տեղի կունենան, սահմանները կբացվեն ու պրծ` Մեծ Թուրանը կպնում ա իրար, Իրանը մեկուսացվում է հյուսիսից, Ռուսաստանը հարավից: Նույն սցենարը Վրաստանում էր, նույն էլ Ուկրաինայում:
Ու եթե ձեզ հանկարծ թվում է, որ չեն մարսի, նկատի ունեցեք, որ հիմա Ֆեյսբուքն ա որոշում` ով ինչ ա մարսում: Իսկ Ֆեյսբուքն արդեն վաղուց որոշել է, որ մարսած պրծած է, այլապես Արսեն Թորոսյանը անհայտ կորած էր լինելու: Ուրիշ հարց, որ ԳՇ գեներալիտետը ամեն դեպքում Բիլ Գեյթսի շեստյորկեքը չեն ու Թորոսյանի պես գլոբալիստական կռիշ չունեն, հետևաբար իրենց ողջ մնալու միակ շանսը այս պլանը տապալելն է:
Հ.Գ. Ես չեմ ասում, որ ամեն ինչ կանխորոշված է, բայց պատրաստ լինելն ու իրականությունը սթափ գնահատելն ամեն դեպքում ճիշտ է:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը