Լրահոս

04.09.2020 12:28


Կանխվել է Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը

Կանխվել է Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է:

Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն են նկատել, որի մասին հայտնել են Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատել են տարածքը:

Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել էր 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել:

«ՀԿԵ»-ն բարձր է գնահատում Ոստիկանության օպերատիվ արձագանքը և ընկերության Անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը