Երևանում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին․ կա վիրավոր
Այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել և կոտրել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։