Արշակունյաց պողոտայում բախվել են մոտոցիկլետը և «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենան․ կա տուժած
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վաղարշակ Մ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել։