«Ջավախք» հ/մ նախագահը վստահեցնում է, որ Վահագն Չախալյանի դատավարությունը Վրաստանի իշխանությունների համար լուրջ խնդիր է դառնալու
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքերով՝ ապրիլի 7-ին Վրաստանում տասը տարվա ազատազրկման դատապարտված «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատավարությունը քաղաքական էր՝ ուղղված ողջ ջավախահայության դեմ։
-Սա պատվիրված, քաղաքական դատավարություն էր։ Վահագն Չախալյանը դատվեց իր քաղաքական հայացքների և ազգային-հասարակական գործունեության համար,- «Փաստարկ» ակումբում ասել է Շ. Թորոսյանը։
«Ջավախք» հ/մ նախագահը նշել է նաև, որ վրացական իշխանությունների համար այս դատավարությունը լուրջ խնդիր է դառնալու, վճիռը բողոքարկվելու է, իսկ եթե այն մնա նույնը, ապա դիմելու են Եվրոդատարան։
-Վստահ եմ, որ արդարացի լուծում է ստանալու, և պատռվելու է վրացական իշխանություններ հակահայկական դիմակը,- ասել է Շ. Թորոսյանը։