Կարծիք

03.09.2020 14:16


Գալու է մի օր, երբ մեր երկրում գժություն անող չի լինելու

Գալու է մի օր, երբ մեր երկրում գժություն անող չի լինելու
Որքան էլ անհավատալի թվա, բայց մեր կյանքում, մեր հայկական իրականության մեջ գալու է մի օր, երբ գժություն անող չի լինելու: Նկատի ունեմ գժություն` պետական մակարդակով: Ոչ ոք ամբախ-զամբախ չի խոսելու, ոչ ոք ափռ-ցփռ դուրս չի տալու, ոչ ոք հանրությանը սելֆիակոխ չի անելու, ոչ ոք ավտոմատը ձեռքին հանդերում վազ-վազ չի անելու, ոչ ոք ուղիղ եթերում փիփերթ չի ուտելու, ոչ ոք շորտիկով դեկոլտե չի հագնելու, ոչ ոք ԱԱԾ-ին չի հանձնարարելու սատանա փնտրել, ոչ ոք ոստիկանությանը չի ասելու` «քաղաքում շրջող սևազգեստ մարդկանց թիթեռնիկ-փողկապ հագցրեք» և այդպես շարունակ:
Իշխանափոխությունից հետո մեզ սպասվում է շատ ձանձրալի առօրյա, քանզր պետական համակարգը լրջանալու է, անցնի գործի:
Եվ դժվար է լինելու համակերպվել նորմալ կյանքին, որովհետև մենք սովորել ենք 6-րդ պալատի մթնոլորտին:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը