Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Օգոստոսի 30-ին Հայաստանում.
Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում 3 բալ ուժգնությամբ:
Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Մուսայելյան, Ամասիա, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝
Օգոստոսի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Օգոստոսի 31-ին Իրանում՝ Մակու քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ երկրաշարժ:Օգոստոսի 30-ին և 31-ին 6.5 և 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Միջինատլանտյան լեռնաշղթայի և Հնդկական օվկիանոսի` Չագոս կղզեխմբի տարածքներում:
Սեպտեմբերի 1-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Ատակամա տարածաշրջանում` Ուասկո նահանգի Վալյենար քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 9 երկրաշարժ, որից երկուսն ունեցել են 6.3 և 6,5 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Օգոստոսի 30-ին Հայաստանում.
Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում 3 բալ ուժգնությամբ:
Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Մուսայելյան, Ամասիա, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝
Օգոստոսի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Օգոստոսի 31-ին Իրանում՝ Մակու քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ երկրաշարժ: Օգոստոսի 30-ին և 31-ին 6.5 և 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Միջինատլանտյան լեռնաշղթայի և Հնդկական օվկիանոսի` Չագոս կղզեխմբի տարածքներում: