Ռոբերտ Քոչարյանն այսօր պատրաստակամ է ստանձնել Հայրենիքը ճգնաժամից դուրս բերելու առաքելությունը
Ռուսական ՌԲԿ-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցն իր բովանդակությամբ պետության ղեկավարի հարցազրույց էր` կարծես թե նա տարիներով չէր բացակայել մեծ քաղաքականությունից և ղեկավար պաշտոնից: Ակնհայտ է, որ նա շատ ավելի տեղեկացված է բոլոր ոլորտների մասին, քան գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Քոչարյանի խոսքն առարկայական է, փաստարկված, զերծ էմոցիոնալ էժանագին սեթևեթանքից, նրա վերլուծական միտքն ունի խնդիրների լուծման հիմնային պատկերացում` սկսած արցախյան հիմնահարցից մինչև տնտեսության վերականգնում:
Քոչարյանը դարձյալ ու դարձյալ հիմնավորում է, թե ինչքան կարևոր են Հայաստանի Հանրապետության համար հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, թե ինչքան մեծ վտանգ է իրենից ներկայացնում հայ ժողովրդի սորոսիզացիան: Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի համար, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առաջնահերթ է հայ ժողովրդի անվտանգությունը, և արևմտյան հեղափոխական գունավոր հեղափոխության հետևանքները չեն կարող մտահոգիչ չլինել նրա համար: Այդ համատեքստում շատ ավելի է կարևորվում Թուրքիայի քաղաքական նկրտումների զսպման մեխանիզմի անհրաժեշտությունը, ինչը կարող է ապահովել միայն ու միայն Ռուսաստանը:
Արցախյան գոյապայքարով անցած առաջնորդի կեցվածքն այսօր նույնպես հոգատար հոր և ազգային հերոսի կեցվածք է, այսօր նրա վերաբերմունքը շատ ավելի ուշադիր է և թույլ է տալիս եզրակացնել, որ Քոչարյանն այսօր պատրաստակամ է ստանձնել հայրենիքը ճգնաժամից դուրս բերելու ծանր և անչափ պատասխանատու առաքելությունը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից