Կարծիք

03.09.2020 10:22


Վահե Գրիգորյանի գործողություններում առերևույթ առկա են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ

Վահե Գրիգորյանի գործողություններում առերևույթ առկա են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ

Վահե Գրիգորյանի կողմից Ալվինա Գյուլումյնաի աշխատասենյակը զավթելու դեպքի առընչությամբ պետք է հստակ արձանագրվի հետևյալը․

Անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը:
Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը և աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին և դրանց վնասման և այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը։

Արդյոք այս հարցերը համակողմանիորեն ուսումնասիրվե՞լ են ՍԴ աշխատակազմի ղեկավարին փոխարինողի կողմից, ով ջանասիրաբար ՍԴ ինքնահռչակ նախագահին հատկացրել է գործող դատավորի աշխատասենյակը՝ չգիտեմ, բայ այն, որ Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ կարծում եմ աներկբա է։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը