Հարգելի պատճառներով դիմակ չկրելու հետևանքով տուգանված 120 քաղաքացի դիմել է «Իրավական ուղի» ՀԿ և ստացել անվճար իրավաբանական օգնություն
Հունիսի 1-ին և հուլիսի 24-ին «Իրավական ուղին» հայտարարություններ էր տարածել՝առանձին իրավիճակներում հարգելի պատճառներով դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Այժմ «Իրավական ուղի» ՀԿ-ն տեղեկացնում է, որ երկու հայտարարություններով իրենց դիմել է մոտ 120 քաղաքացի, որոնց տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն (խորհրդատվություն, դիմում-բողոքների ու հայցադիմումների պատրաստում ու ներկայացում, դատական ներկայացուցչություն)։
«Հաշվի առնելով դիմողների մեծ հոսքը՝ «Իրավական ուղին» այս իրավապաշտպան գործունությանը ներգրավել է իրավաբան-կամավորների՝ Գայանե Միրզոյանին և Մհեր Սահակյանին։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացված դիմումներով «Իրավական ուղին» դատական ներկայացուցչությություն է իրականացնում 55 գործով։ Դիմումների ընդունումը շարունակվում է։
Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։
Մենք նաև կոչ է անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները»,-ասված է հայտարարության մեջ։
Հարգելի պատճառներով դիմակ չկրելու հետևանքով տուգանված 120 քաղաքացի դիմել է «Իրավական ուղի» ՀԿ և ստացել անվճար իրավաբանական օգնություն
Հունիսի 1-ին և հուլիսի 24-ին «Իրավական ուղին» հայտարարություններ էր տարածել՝ առանձին իրավիճակներում հարգելի պատճառներով դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ։