Արամ Սաֆարյան. «Բարաք Օբաման կստորագրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևը»
-Ցեղասպանության ճանաչման գործընթացը միայն պատմական հարց չէ, ինչպես ներկայացվում է։ Սա զուտ քաղաքական գործընթաց է։ Կարծում եմ, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, որ Բարաք Օբաման կարտահայտի ցեղասպանություն բառը։ Այնուամենայնիվ, անգամ, եթե Բ.Օբաման չարտասանի ցեղասպանություն բառը, նա կստորագրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևը,- «Դե ֆակտո» ակումբում կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և առավել ևս սահմանի բացումը, Ա.Սաֆարյանի կարծիքով ոչ թե սպառնալիք է, այլ «շատ լուրջ քննություն և մարտահրավեր էմեր պետականության համար»։
Արամ Սաֆարյանը ցավով նշել է, որ հայ քաղաքական միտքը դեռևս իր համար չի ամփոփել, թե ցեղասպանության ճանաչումից հետո ի՞նչ պահանջների շարք է առաջադրելու Թուրքիային, հավելելով, որ «գիտական մակարդակով այդ հարցն արդեն լուծված է, քաղաքական մակարդակով՝ ոչ»։
Ըստ բանախոսի, լավատեսության հիմքեր կան, և հայ-թուրքական սահմանի բացումն այսօր ավելի շոշափելի է թվում։
Արամ Սաֆարյան. «Բարաք Օբաման կստորագրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևը»
-Ցեղասպանության ճանաչման գործընթացը միայն պատմական հարց չէ, ինչպես ներկայացվում է։ Սա զուտ քաղաքական գործընթաց է։ Կարծում եմ, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, որ Բարաք Օբաման կարտահայտի ցեղասպանություն բառը։ Այնուամենայնիվ, անգամ, եթե Բ.Օբաման չարտասանի ցեղասպանություն բառը, նա կստորագրի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձևը,- «Դե ֆակտո» ակումբում կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և առավել ևս սահմանի բացումը, Ա.Սաֆարյանի կարծիքով ոչ թե սպառնալիք է, այլ «շատ լուրջ քննություն և մարտահրավեր է մեր պետականության համար»։