Սիրելի´ արցախցիներ, աշխարհասփյուռ հայություն, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ: Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական պայքարի ծնունդ է, որի նորօրյա պատմության կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։ Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում։
Սամվել Բաբայանի ուղերձը
Սիրելի´ արցախցիներ,
աշխարհասփյուռ հայություն,
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ:
Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական պայքարի ծնունդ է, որի նորօրյա պատմության կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։
Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում։
Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան էջից