«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել ՁՊՎ-ից.նրան կալանավորելու մասին միջնորդությունը մերժվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Բացի այդ՝ դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Մկրտչյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանների բողոքը։
«Մեր կողմից ներկայացված՝ ձերբակալման իրավաչափության դեմ բողոքից հետո վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել, նաև՝ կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանի որոշմամբ միացվեց մեկ վարույթում և քննվեց համատեղ»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատական նիստը սկսվել է երեկոյան ժամը 18։00-ին և ավարտվել 02։30-ի սահմաններում, Սամվել Մկրտչյանը ժամը 03։00-ին ՁՊՎ-ից ազատ է արձակվել։
Նշենք, որ Սամվել Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 38-314-րդ հոդվածի հատկանիշներով։ Պաշտպանը հայտնեց, որ Սամվել Մկրտչյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, չի մասնակցել դատավարական գործողությունների։
Քննիչը կալանավորման միջնորդության մեջ մատնանշել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերից երկուսը՝ փախուստը և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։ Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտպանական կողմի ներկայացրած առարկություններում նշվել է, որ նոր իրավակարգավորումների պայմաններում՝ քննիչը մինչ կալանավորման միջնորդություն ներկայացնելը պետք է հիմնավորեր, որ մյուս խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այսինքն՝ պետք է հերքեր անազատության հետ կապված բոլոր խափանման միջոցների կիրառման հնարավորությունը, որից հետո միայն կալանավորման մասին միջնորդություն ներկայացվեր, ինչը չի արվել։ Բացի այդ՝ պաշտպանական կողմն արձանագրել է, որ քրեական գործը հարուցվել է մարտի 5-ին և Սամվել Մկրտչյանը շուրջ 6 ամիս գտնվել է ազատության մեջ և ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորել։
«Մեզ համար էական էր նաև այդ հանգամանքը։ Դա նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում է նշված, որ, եթե հանցագործության կատարումից հետո մինչև կալանավորումը անձը հարաբերականորեն տևական ժամանակ գտնվում է ազատության մեջ և որևէ ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորում կամ այդպիսի գործողություն չի կատարում, ապա դա իր մեջ արդեն ապացուցված իրողություն է պարունակում առ այն, որ մեղադրյալը չի կատարի նաև նման գործողություններ՝ իր նկատմամբ որոշակի դատավարական գործողություններից հետո և դրան պետք է հակադրվի քննիչը ոչ թե կանխատեսական ենթադրություններով, այլ՝ ավելի առարկայական հիմնավորումներով։ Այսինքն՝ մենք ունենք ապացուցված իրողություն, որ Սամվել Մկրտչյանը 6 ամիս քրեական գործի հարուցումից հետո գտնվել է ազատության մեջ, ոչինչ չի արել և դրան որպես հակակշիռ ունեինք քննիչի զուտ կանխատեսումները, որ այդուհանդերձ ինքն սրանից հետո կփորձի թաքնվել կամ կփորձի ազդել դատավարության դատավարությանը մասնակցող անձանց վրա, ինչը մեր կարծիքով հիմնազուրկ էր և դատարանը մեր դիրքորոշումները գտավ որպես հիմնավոր»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ մինչև ձերբակալումը Սամվել Մկրտչյանի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ձերբակալման օրը նրան հրավիրել են հեռախոսազանգի միջոցով, այլ ոչ՝ ծանուցագրով և անգամ այդ դատավարական կարգի խախտմամբ ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։
Ինչ վերաբերում է Սամվել Մկրտչյանի դեմ ցուցմունքների առկայությունը, պաշտպանը հայտնեց, որ կան ցուցմունքներ, որոնց արժանահավատության և թույլատրելիության վերաբերյալ լուրջ կասկածներ կան, հետագայում դիրքորոշում կհայտնեն, սակայն այս պահին զերծ մնաց մանրամասներ հայտնելուց։Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը։ Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն: