Օղու թունավորումից մահացածներից 2-ն Արմավիրի քաղաքապետարանի աշխատակից են եղել
Արմավիր քաղաքում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
«Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում: Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում: Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն: Ուժ և ամրություն բոլորիս»,-գրել է Խուդաթյանը: