Հարցազրույց

02.09.2020 10:03


Եթե առողջապահության ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը մտածում է, որ մահերը հենց այնպես կվայելեն ու այս ամենը կանցնի, չարաչար սխալվում են․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Եթե առողջապահության ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը մտածում է, որ մահերը հենց այնպես կվայելեն ու այս ամենը կանցնի, չարաչար սխալվում են․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանում դիմակահանդես է ընթանում, առողջապահության պատասխանատուները չեն հասկանում՝ ինչ ոլորտ են ղեկավարում: Ապագայում՝ իշխանափոխությունից հետո պետք է քրեական գործեր հարուցվեն, որպեսզի պարզվի՝ դիմակների պարտադիր կրումն ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետի խոսքով՝ առողջապահության ոլորտում «բարդակ է» տիրում. «Եթե որևէ մեկը ներկա պատասխանատուներից մտածում է, որ մահերը իրենք հենց այնպես կվայելեն ու այս ամենը կանցնի, չարաչար սխալվում են»:

Տիգրան Քոչարյանը հիշեցնում է՝ ինչպես էին ժամանակին իշխանավորներն ասում, որ մենք պատերազմի մեջ ենք, կորոնավիրուսը պատերազմ է մեզ հայտարարել. «Ասում են՝ պատերազմ է, բայց Առողջապահության նախարարը պատերազմի ժամանակ 20 օրով արձակուրդ է գնում ու Արագածի լանջից ժպիտով նկար հրապարակում: Պարոն նախարար, դու առաջիններից ես լինելու, որ պատասխանատվության ես ենթարկվելու»:

Տիգրան Քոչարյանը վստահ է՝ եթե Փաշինյանն այսօր լիներ ընդդիմություն, ապա հրապարակ կբերեին կորոնավիրուսից մահացածների դագաղները.

«Փաշինյանը եկել է իշխանության՝ «մեռել պարացնելով»: Ուղղակի Փաշինյանի բախտը բերել է, որ այսօրվա ընդդիմությունում չկան իրենց նման անբարոյականներ»:

Հարցին՝ այսօր շատերը պահանջում են Արսեն Թորոսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականները, իսկ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով պաշտպանել է այս նախարարներին, հետևաբար՝ արդյոք ճիշտ չէ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Տիգրան Քոչարյանը պատասխանել է. «Ես միշտ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը երբևէ Արայիկ Հարությունյանից չի հրաժարվի, քանի որ նա Փաշինյանի ամենանվիրված կադրերից է: Իսկ Արսեն Թորոսյանն էլ դրսում Փաշինյանից ավելի ուժեղ կերպար է՝ ում ևս հնարավոր չէ պաշտոնանկ անել»:

Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ Արսեն Թորոսյանն ի պաշտոնե տիրապետում է նաև Նիկոլ Փաշինյանի առողջական տվյալներին, որը ևս կարող է պատճառ լինել, որպեսզի Փաշինյանը չազատվի Թորոսյանից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը