Լրահոս

01.09.2020 20:02


Անհայտ անձն Արցախի Թալիշ համայնքում առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել

Անհայտ անձն Արցախի Թալիշ համայնքում առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել

Անհայտ անձն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն:

Անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը