Լրահոս

01.09.2020 17:00


«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում գինու 30 տոննայանոց մեկ ռեզերվուար է պայթել. այս պահին նախաքննություն է տեղի ունենում. Արմավիրի փրկարար ծառայության գնդապետ (տեսանյութ)

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում գինու 30 տոննայանոց մեկ ռեզերվուար է պայթել. այս պահին նախաքննություն է տեղի ունենում. Արմավիրի փրկարար ծառայության գնդապետ (տեսանյութ)

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղ 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել, որին կից կային 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը՝ ներկայացնելով Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի մանրամասների և հետևանքների մասին:

Նրա խոսքով՝ հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ կար պահեստավորած սպիրտ, նաև գինիներ, որի կողքին էլ պահածոների արտադրամասն էր, սակայն հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը:

«Ժամը 12:08-ի հատվածում Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ գործարանում պայթյունի հետևանքով հրդեհ է առաջացել մեր կողմից միանգամից տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան և մարզային փրկարարական վարչության երեք ստորաբաժանումներից չորս մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որտեղ հրդեհաշիջում և տարհանման աշխատանքեր են կատարվել, տարհանվել է տասնմեկ մարդ»,-ասաց նա և հավելեց, որ հրդեհի մարման ընթացքում երկու դի է դուրս բերվել և չորս տուժածներին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն:

Նա նշեց, որ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է: Դիտարկմանը, թե գործարանի սեփականատերն ասել է, որ պայթյունի պատճառի նախնական վարկածը զոդման աշխատանքներն են եղել, Մարգարյանը արձագանքեց՝ այս պահին նրանք չեն կարող հստակ ասել, քանի որ այս պահին նախաքննություն է տեղի ունենում, որից հետո արդյունքները պարզ կլինի:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը