Լրահոս

10.04.2009 14:37


Շիրակ Թորոսյան. «Հայերի համար ավելի վատ, քան հիմա է, կլինի Ջավախքի հայաթափումը»

Շիրակ Թորոսյան. «Հայերի համար ավելի վատ, քան հիմա է, կլինի Ջավախքի հայաթափումը»

«Փաստարկ» ակումբում, անդրադառնալով Վրաստանի իշխանության հանարավոր փոփոխությանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասել է, որ վրացական ընդդիմությունից ջավախահայության միակ ակնկալիքը հետևյալն է.

-Եթե նրանք կարողանան հաղթահարել Սահակաշվիլու արգելքը և գան իշխանության, պետք է անցյալի դառը փորձից, գայլի դուրս ցցված աչքերից դատողություններ անեն և ավելի խելամիտ քաղաքականություն որդեգրեն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Նա նշել է նաև, որ վրացական ընդդիմությունն ակտիվություն չի ցուցաբերում Սամցխե Ջավախքի տարածաշրջանում։ Ավելին, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ որևէ ընդդիմադիր գործիչ չի հայտարարել ազգային փոքրամասնությունների այս կամ հարցը լուծելու պարտաստակամության մասին և «ոտք չի դրել Ջավախք»։

Սակայն, Շ. Թորոսյանի խոսքերով, ավելի վատ, քան հիմա է, լինել չի կարող։

-Ե՛վ խորհրդային, և՛ հետխորհրդային տարիներին վրացական իշխանությունների կողմից, ընդդեմ ջավախահայության, այսքան ծայրահեղ հակահայկական մոտեցումներ չեն եղել։ Հայերի համար ավելի վատ, քան հիմա է, կլինի Ջավախքի հայաթափումը ,- «7 օր»-ին ասել է Շ. Թորոսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը