Լրահոս

01.09.2020 13:29


Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով կա առնվազն երկու զոհ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով կա առնվազն երկու զոհ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն երկու զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Բուժառուների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Նիկողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը