Լրահոս

01.09.2020 10:55


Կրակոցներ Երևանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և ինքնաշեն պայթուցիկ սարք

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և ինքնաշեն պայթուցիկ սարք

Օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների բրիգադը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ է, ով ունի բազմաբեկորային վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը