Լևոն Զուրաբյան. «Գեղամյա՛նն էլ մեկ-մեկ կարող է ճիշտ մտքեր ասել»
2008թ., երբ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր համակիրները շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում, և քաղաքական դաշտը որոշակիորեն ցնցվում էր, ԱՄ կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, թե չի կարելի երկրում նման իրավիճակ ստեղծել, քանի որ կա Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք։ Նախագահական ընտրությունների ժամանակ Գեղամյանը տերպետրոսյանականների արարքը գնահատում էր որպես Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել ու այդ իսկ պատճառաբանությամբ քննադատում էր Տեր–Պետրոսյանին և պաշտպանում իշխանության թեկնածուին ու «երկխոսում» վերջինիս հետ։ Հիմա էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն է Գեղամյանի պես խոսում ադրբեջանական վտանգի մասին ու դրանով բացատրում իր երկխոսելու պատրաստակամությունն իշխանության հետ։ Այն ժամանակ Գեղամյանի արարքը Տեր–Պետրոսյանի թիմի կողմից որակվեց որպես «դատարկ դհոլություն» անել։
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այս ամենը ներկա քաղաքական համատեքստում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր այսօրվա ասուլիսում նշել է.
–Դա կբացատրեմ, որ անգամ Գեղամյանը մեկ–մեկ կարող է ճիշտ մտքեր ասել։

7or.am