Մեկնաբանություն

01.09.2020 09:10


Թուրքական 5-րդ շարասյան «թավշյա» հաղթարշավը

Թուրքական 5-րդ շարասյան «թավշյա» հաղթարշավը

Երբ հարցնում են, թե բացի իշխանությունից ուրիշ էլ ի՞նչ է փոխվել Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո, միանշանակ կարելի է պատասխանել, որ լկտիացել ու ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը։

Երբ «անկախ» պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանը, ով նաև «Հանուն (Թուրքիայի) հանրապետության» նախաձեռնության անդամ է, Տավուշի մարզում քննարկում է անցկացնում ու խոսում հայրենիքի սահմանների պաշտպանությունից, ապա դա թուրքական 5–րդ շարասյան «թավշյա» հաղթարշավն է։ Դա նշանակում է, որ մեր բանակը Տավուշի մարզի սահմանագծում հաղթեց հակառակորդին ու թույլ չտվեց ներթափանցում, բայց մեր թշնամիները Տավուշ մտան թիկունքից՝ վաղուց բացահայտված գործակալ Արմանի միջոցով։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ միջոցառմանը, կամա թե ակամա խաղացել են մեր երկրի հակառակորդների օգտին։

Բանակից թռած, թռնելու համար փաստաթղթեր կեղծած, այդ ամենի համար դատված, պատժից խուսափելու համար սեփական մոր դեմ ցուցմունք տված սույն Բաբաջանյանը Տավուշի մարզում քննարկում է կազմակերպում ռազմահայրենասիրական թեմայով։ Սա նույն է, որ պոռնիկները եկեղեցու մոտ քննարկում կազմակերպեին աստվածավախության ու չշնանալու թեմայով, կամ էլ՝ քրեական հանցագործները քննարկում կազմակերպեին դատարանի դիմաց՝ օրինապահության թեմայով։

«Թավիշն» իրոք հեղափոխություն է արել մեր երկրում։ Արման Բաբաջանյանը նախկինում հաճախորդ էր աշխատում։ Նրան նախկին իշխանությունները կերակրում էին ու օգտագործում, բայց պետական իշխանությանը մոտ չէին թողնում սույն տղային ու գոնե հրապարակավ տարանջատվում էին նրանից։

Նիկոլի վարչապետ դառնալուն դեմ հանդես եկող Արման Բաբաջանյանը հիմա «թունդ հեղափոխական» է խաղում։ Նա իշխանության բարձր հովանավորությամբ ամեն տեղ մուտքի վիզա է ստացել՝ Նաիրի Հունանյանի բանտախցից մինչև Արցախի ղեկավարության կաբինետներ, ԱԺ–ից մինչև Տավուշի մարզ։

Գործող իշխանությունների սորոսաթուրքական փայատերերի համար Արմանը առանցքային դեմք է։ Եթե Նիկոլը չգիտի այդ մասին, ապա նա անվտանգության լուրջ բացթողում ունի։ Իսկ եթե Նիկոլը գիտի, թե ինչացու է Արմանը, բայց նրա համար բացում է բոլոր դռները, ուրեմն թուրքական 5–րդ շարասյունը շատ ավելի լուրջ փայ ունի «թավշյա» հեղափոխության մեջ, քան տեսանելի է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը