Լրահոս

31.08.2020 14:52


Ոստիկաններին ծեծելու մեջ կասկածվում են ֆուտբոլիստ եղբայրները. 4 ոստիկան ճանաչվել է տուժող

Ոստիկաններին ծեծելու մեջ կասկածվում են ֆուտբոլիստ եղբայրները. 4 ոստիկան ճանաչվել է տուժող

Կասկադում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով ֆուտբոլիստ եղբայրներ են ձերբակալվել, ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռ․ Եգանյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Կասկադում երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։ Պարզվել է, որ նրանք եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ։ Բացի այդ՝ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով։

Պարզվել է, որ միջադեպի մասնակիցներից երկուսը եղբայրներ են՝ ֆուտբոլիստ։

Այս խորագրի վերջին նյութերը