Լրահոս

31.08.2020 11:21


Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2101» և «Mitsubishi iO» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2101» և «Mitsubishi iO» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին, ժամը 21:11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Գևորգ Ա․, ծնված 1984 թ․) և «Mitsubishi iO» (վարորդ՝ Մասիս Ս․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի վարորդին և ուղևոր Նորայր Ս․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Արմեն Կ․-ն (ծնված 1999 թ․), Արմեն Մ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Գևորգ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը