Լրահոս

31.08.2020 10:54


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 31 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 31 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 31 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 781-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1147-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 722, փաստացի բուժվողներինը՝ 4912: Մեկ օրում արվել է 490 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 205 940 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը