Կարծիք

31.08.2020 09:10


Ինչի՞ց են հրճվում հայաստանյան հակալուկաշենկոյականները

Ինչի՞ց են հրճվում հայաստանյան հակալուկաշենկոյականները

Մեր հասարակության մեջ մի զանգված կա, որ իրեն համարում է առաջադեմ և ժողովրդավար հայացքներ ունեցող ու հիմա շատ հարմարավետ տեղավորվել է Նիկոլի հաստ աղիքում՝ իշխանական լափամանի կողքին, նաև ջանադրաբար համագործակցում է Սորոսի գրասենյակի հետ... Համապատասխան հրահանգներ ստանալով այնտեղից այդ զանգվածը լուսաբանում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն իրեն ցանկալի տեսանկյունից և հրճվում Մինսկում տեղի ունեցող հանրահավաքներով...

Երբևիցե Բելառուսի բռնապետի երկրպագուն չեմ եղել և մշտապես հատուկ անդրադարձել եմ այդ անձի հակահայկական հռետորաբանությանը և գործունեությանը...

Բայց հետաքրքիր է, թե ինչո՞ւ են մեր "առաջադիմականներն" այդքան ուրախանում Բատկայի խնդիրներից... Մտածում են, որ ինչ-որ սորոսական կամ արևմտամետ ինչ -որ դրածո, եթե Մինսկում եկավ իշխանության, ապա հայ-բելառուսական հարաբերությունները կփոխվեն... Եթե այդպիսի միամիտները կան, ապա կտխրեցնեմ փաստերով... Գունավոր կամ ինչպես իրենք են դա անվանում՝ թավշյա հեղափոխություն վերապրած Վրաստանում և Ուկրաինայում հակահայկական հռետորաբանությունը և գործունեությունն ավելի շատացավ, քան կային մինչև պետական հեղաշրջումները...


Մեր իշխանամետ հակալուկաշենկոյականներին ասեմ, որ Բելառուսում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ավելի գլոբալ հարցեր են և նրանց միկրո շահերն այդտեղ ուղղակի տեղ չունեն...

Ի դեպ, Լուկաշենկոյին յուրահատուկ չեն սիրում Նիկոլի իշխանության այն փայատերերը, որոնք Հայաստանում ժամանակին իշխանության լինելով, ի տարբերություն Բատկայի, ով չոչնչացրեց և պետության հովանու ներքո թողեց Բելառուսի տնտեսության հսկաներին, Հայաստանի տնտեսությունն ուղղակի ծնկի բերեցին. "կոպեկներով" վաճառեցին Երևանի կոնյակի գործարանը, Գյումրիի Տեքստիլ գործարանի հաստոցները, հարյուրավոր այլ ֆաբրիկաներ և գործարաններ ուղղակի դեմոնտաժի ենթարկեցին ու քանդեցին, թալանվեց աղետի գոտին ու հիմա իրենց հակապետական գործունեությունը բացատրում են "պատերազմով"... Այնպիսի տպավորություն է, որ այդ մասսան ուղղակի նախանձում է Լուկաշենկոյին, որն իրենց առաջնորդի պես չքանդեց ու չավիրեց երկիրը, այլ "ԲԵԼԱԶ", "ՄԱԶ" և բելառուսական հազարավոր այլ գործարանների հարստությունը պահպանեց պետության հովանու ներքո... Ու հիմա այդ մասսան գիշատչի ախորժակով սպասում է, թե երբ են Լուկաշենկոյին գահընկեց անելու, որ Մինսկում իշխանության գա իրենց հոգեհարազատ իշխանությունը, որը Բելառուսում կանի այն, ինչն իրենց կուռքն արեց ժամանակին Հայաստանում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը