Կարծիք

30.08.2020 08:21


Զզվելի է, ամոթալի է․ էս կարգի ինքնահավան տգիտությո՞ւն (տեսանյութ)

Զզվելի է, ամոթալի է․ էս կարգի ինքնահավան տգիտությո՞ւն (տեսանյութ)

Ի՞նչ բառեր գտնեմ` արտահայտելու զայրույթս: Անտանելի է: Զզվելի է: Ամոթալի է: Էս կարգի ինքնահավան տգիտությո՞ւն:

6 տարի ղեկավարել եմ «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խումբը, և ինձ համարում եմ ճապոնացի ժողովրդի բարեկամը: Հիմա գետինն եմ մտնում` լսելով, որ իմ երկրի բարձրաստիճան պաշտոնյան նման միտք է հնչեցնում, էն էլ հրապարակայնորեն:

Այսօր արդեն շատ-շատերի համար է պարզ դարձել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ պայքարն իր էությամբ միայն ազգային-ազատագրական չէ, այն առաջին հերթին կրթալուսավորչական է: Նիկոլի իշխանության հիմքը մարդու մտքի խավարն է, նրա բանականության նահանջը, չտեղեկացված մարդու կենդանական բնազդների խրախուսումն ու դրանց կառավարումը:

Սա պարզ դիվերսիա չէ: Այս ամենը մտավոր ցեղասպանության փորձ է: Մարդ մենակ էլ լինի մտքի էս ամոթալի խավարի դեմ պայքարում պիտի հաղթի:

Հ.Գ. Կառավարության փոխարեն ներողություն եմ խնդրում մեր բարեկամ ճապոնացի ժողովրդից: Հայաստանում ձեզ ճանաչողները և մեր բարեկամությունը գնահատողները շատ ավելի շատ են:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը