Լրահոս

29.08.2020 21:20


Շաբաթօրյա խստացված ստուգայցերն ու կրկնայցերը խախտումներ են արձանագրել Երևանում և մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ՍԱՏՄ

Շաբաթօրյա խստացված ստուգայցերն ու կրկնայցերը խախտումներ են արձանագրել Երևանում և մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ՍԱՏՄ

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը:

Այսօր խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն:

Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

Այս խորագրի վերջին նյութերը