Լրահոս

29.08.2020 17:14


Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա բնակչի դին

Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա բնակչի դին

Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Մամիկոն Հ․-ի (ծնված 1963 թ․) դին։

Այս խորագրի վերջին նյութերը