«Կազմակերպված պետություն» VS «տնտեսական հեղափոխություն»
Նիկոլ Փաշինյանի«տնտեսական հեղափոխությունը» տապալվեց դեռ թափ չհավաքած։ Պատճառն ամենևին էլ կորոնավարակը չէ։
«Տնտեսական հեղափոխությունը» տապալվեց այն պահից, երբ պազ դարձավ, որ դրա գործիքներն են ՀԴՄ կտրոնը, մոշ հավաքելը և ոչխար պահելը։
«Տնտեսական հեղափոխությունը» տապալվեց, քանզի տնտեսական զարգացումը և հեղափոխությունը միմյանց հակադիր բաներ են։ Իսկ եթե «հեղափոխություն» եզրն օգտագործվել է՝ ցույց տալու համար, որ կյանքի որակի կտրուկ բարելավում է ապահովվելու (ինչպես որ «թավշյա» օրերին խոստացել էին), ապա ձախողումն ակնհայտ է, քանզի արդյունքներ չկան, ավելի ճիշտ՝ խոստմանը հակառակ արդյունքներ կան։
Կյանքի որակի բարելավման հաջողված փորձ ունեցել ենք, բայց ոչ թե «տնտեսական հեղափոխության», այլ «կազմակերպված պետության» հայեցակարգի շրջանակներում։
Օրերս հանդիպելով տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների ու վերլուծաբանների հետ՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց «կազմակերպված պետության» հայեցակարգի արդյունքների մասին և ներկայացրեց իր մոտեցումները՝ ապագայում նույնպես արդյունքներ գրանցելու համար։
Տնտեսական աճի ու զարգացման համար, ըստ այդմ, անհրաժեշտ է երեք հիմնական բաղադրիչ՝
1․ ժամանակակից բիզնես–մշակույթի ներդրում,
2․ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորում,
3․արդյունավետ պետական կառավարում։
Ռ․ Քոչարյանն իր խոսքում հենց այս երեք կետերն էր շեշտում որպես նախապայման՝ տնտեսական առաջընթացի համար։
Հասկանալի է, որ այդ երեք կետերը կյանքի որակի դրական փոփոխության համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններն են։ Պետք է նաև քաղաքական կայուն միջավայր և հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորել, ինչը Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կարող ապահովել, այլ հենց ի՛նքն է թույնի ու ատելության միջավայրի ձևավորման հեղինակը։ Պետք է նաև պայմաններ ձևավորել, որպեսզի կապիտալը դառնա ներդրում, այլ ոչ թե փախչի Հայաստանից։
Եվ այսպես, եթե «տնտեսական հեղափոխության» տակ հասկացվում է կյանքի որակի դրական ու կտրուկ բարելավում, ապա այն չեն կարող ապահովել հեղափոխականները, քանզի անգրագետ են, ապաշնորհ ու անկարող։ Հեղափոխությունը հեղափոխականներից միշտ պաշտպանել են ու մարդկանց կյանքը դեպի լավը փոխել կարող ուժերը, կազմակերպված մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցող գործիչները։ Դե իսկ հեղափոխականներին վերապահված է լրիվ այլ ճակատագիր։
«Կազմակերպված պետություն» VS «տնտեսական հեղափոխություն»
Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխությունը» տապալվեց դեռ թափ չհավաքած։ Պատճառն ամենևին էլ կորոնավարակը չէ։

Կորյուն Մանուկյան