Արմավիրի մարզում 26-ամյա վարորդը 06-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
Այսօր, օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։