Լրահոս

29.08.2020 09:50


Երևանում պայթեցման եղանակով փորձել են թալանել բանկոմատ

Երևանում պայթեցման եղանակով փորձել են թալանել բանկոմատ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին, Երևանում, ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։

Նշված փողոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի 127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։

Այս խորագրի վերջին նյութերը