Մի ձեռքով ՍԴ դատավորի փոխարինիչներ են ընտրում, մյուս ձեռքով` նոր Սահմանադրություն կարում
Միաբջիջների «ընտանիքին» չպատկանող կամ, որ նույնն է` մտածող ցանկացած մեկը, ով հետևել է վերջին մեկ տարվա հակասահմանադրական «բոլոլաներին», հասկանում է, որ դրանց թիրախը եղել է և մնում է Սահմանադրական դատարանը` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները։
Լևոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն, որ ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց և իրեն օրենքից դուրս դնելուց հետո ձրիակերությամբ էր զբաղվում` բոյկոտում էր ՍԴ նիստերն ու դրա համար բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, նյութական այլ բարիքներ ստանում, և նրա հետ համագործակցող «շրջանակները», բնականաբար, այդ կատեգորիայի մեջ չեն մտնում։
Պատճառը` մոտիվացիան, «սուպերվարչահրամայապետ» Փաշինյանին կից գրպանային դատարան ունենալու մոլուցքն էր, առիթը` հանրապետության երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի սահմանադրականության և նախագահի սահմանադրական անձեռնմխելիությունը շրջանցելով` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության հարցերով «սխալ», այսինքն` թավշապետի քիմքին ոչ հաճո որոշումներ կայացնելը. մի դեպքում` քրեադատավարական օրենսգրքի հոդվածներից մեկը հակասահմանադրական ճանաչելու, մյուս դեպքում`խնդիրը միջազգայնացնելու` ՄԻԵԴ, Վենետիկի հանձնաժողով դիմելու և խորհրդատվական կարծիք հարցնելու տեսքով։
Իսկ «արդյունքը»` հետևանքը, եղավ սահմանադրական ճգնաժամը. ՍԴ 3 դատավորի իրավասությունները Սահմանադրության, ՍԴ մասին օրենքի և ԱԺ կանոնակարգ-օրենքի բացահայտ խախտումներով, դադարեցվեցին, Հրայր Թովմասյանը վարչապետի «ֆեյսբուքյան հրովարտակով» հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից, աշխատանքից ապօրինաբար «հեռացված» երկու դատավորների հետ գնաց արձակուրդ։
Եվ... ՍԴ-ն 25 տարվա իր գործունեության ընթացքում առաջին անգամ չկարողացավ իրականացնել իր գործառույթները` նիստեր գումարել ու որոշումներ կայացնել։ Մասնավորապես, ձեռքի տակ ունենալով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները, հանգուցալուծել 300.1 հոդվածի սահմանադրականության թնջուկը. իշխանություն աշխատող քաղաքական անմեղսունակների թիմը կատարեց ՍԴ-ին այդ հարցով որոշում ընդունելու հնարավորությունից զրկելու առաջադրանքը, ու սուրը «փառքով դրեց պատյան»։
Բայց սա միայն «գործի» կեսն էր` վարչահրամայապետի վերահսկողությունից դուրս գտնվող միակ պետական մարմինը` Սահմանադրական դատարանը ոչնչացնելու առաջին փուլը։ ՍԴ-ն, անգամ աղճատված կազմով, պոտենցիալ սպառնալիք է սեփական շողքից վախեցածների համար` դե յուրե վարչապետին չի ենթարկվում, նրա կրնկի տակ չէ, ու մի գեղեցիկ օր կարող է անկախանալ նրանից։ Իսկ դա մահվան համարժեք մի բան է` «թավշյա» խմբապետության, անձամբ խմբապետի տակ դրված դանդաղ գործողության ական, որ ամեն րոպե կարող է պայթել։
Նոր Սահմանադրությունը, որ պատրաստվում են կարել Նիկոլի վրա, այդ «բացը» լրացնելու համար է` նպատակը մեկն է. վերացնել ՍԴ-ն, ստեղծել սովետից նորանկախ Հայաստանին փոխանցված, 95-ին ընդունված Սահմանադրության ուժով անվավեր ճանաչված դատական «նոր» ատյան` Գերագույն դատարան, որ պետք է համատեղի ՍԴ և Վճռաբեկ դատարանի գործառույթները։ Գլուխը քարը, թե ինչ խառնաշփոթ կառաջանա եվրոպական և ամերիկյան արդարադատության խաչասերմամբ «բարեփոխված» դատական համակարգում։ Հատկապես, եթե հաշվի առնենք «թավիշների» փնթի գործելաոճը, որից անգամ Նիկոլը դժգոհեց կառավարության վերջին նիստում` իր կաբինետի անդամներին խորհուրդ տալով Կաֆկա կարդալ։
Ինքը կարդացե՞լ է, թե՞ չէ` չգիտենք։ Բայց եթե անգամ կարդացել է, չի հասկացել, թե չէ ինքն իրեն ու իր ձեռքի խորհրդարանական մեծամասնությանը չէր դնի մի անհեթեթ իրավիճակի մեջ, երբ մի ձեռքով ՍԴ դատավորների «փոխարինիչներ» են նախապատրաստում, մյուս ձեռքով` նոր Սահմանադրություն ձևում ու կարում. նոր «կաստյում-շըլվար», որ վրան քիփ նստի` ո՛չ մեծ լինի, ո՛չ փոքր, թևքերը և փողկերը ո՛չ կարճ լինեն, ո՛չ երկար գործող Սահմանադրության պես, որի հետ այդպես էլ չբարիշեց ՍԴ-ի «չափից ավելի լայն» լիազորությունների պատճառով։ Մնացածի հետ կարծես խնդիր չուներ։
Իսկ եթե ավելի լուրջ, նոր Սահմանադրություն ընդունելն իմաստ կունենար մի դեպքում` եթե փոխվեր խորհրդարանական համակարգը ինքնին խաթարող, իմաստազրկող «կայուն մեծամասնություն» ասածը, որ ուղղակի զրոյացնում է իշխանության թևերի զսպման և հակակշռման նույնիսկ տեսական հնարավորությունը։ Այսօրվա «միահեծան» խորհրդարանը, որտեղ քայլարած «կայուն մեծամասնությունը» կարող է անցկացնել ցանկացած նախագիծ, նույնիսկ դատարկ թուղթ, ասվածի լավագույն ապացույցն է։
Բայց դա, դատելով ամենից, թավիշների սրտով չէ։ Ամեն ինչի ու ոչնչի «մասնագետ» Իոաննիսյանը, ճիշտ է, հայտարարեց, որ հակված են վերանայել այդ նորմը, սակայն իշխանական ճամբարից հակադարձեցին, թե`դեռ վաղ է խոսել այդ մասին, որովհետև «դասական» խորհրդարանական մոդելը քաղաքական կայունության հետ կապված` «ռիսկեր» է պարունակում։
Այնպես որ, շատ հնարավոր է, որ էլի «խիյարը թարս բուսնի»` «կայուն մեծամասնությունից» հրաժարվելու փոխարեն «կայունության» նոր մեխանիզմներ հորինեն, որ մինչև 2050 թ. ոչ մեկը չկարողանա անգամ մոտ գնալ իշխանությանը։ Ու «տակը մնա» Սահմանադրական դատարանի կազմալուծումը, մեկ էլ Քոչարյանի գործով որոշման «արգելափակումը»` ուրիշ ոչի՛նչ...

Լիլիթ Պողոսյան