Լրահոս

10.04.2009 14:08


Ադրբեջանը Թուրքիայի առջև երեք պայման է դրել

Ադրբեջանը Թուրքիայի առջև երեք պայման է դրել

Ադրբեջանը Թուրքիայի առջև երեք պայման է դրել, որոնց իրկանացման դեպքում, կտա հայ-թուրքական սահմանի բացման իր համաձայնությունը։ Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News & Economic Review-ն՝ հղում կատարելով Ադրբեջանից Թուրքիա գործուղղված անանուն պաշտոնյայի վրա, որը և պետք է այդ պայմանները փոխանցի թուրքական կողմին։

1news.az-ի փոխանցմամբ՝ բոլոր երեք պայմանները կապված են Լեռնային Ղարաբաղի հետ։ «Առաջին հերթին Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող «գրավյալ» 5 տարածքներց՝ Աղդամից, ֆիզուլիից, Ջեբրայիլից, Զանգելանից, Ղուբաթլուից։ Երկրորդ՝ Հայաստանը պետք է վերադարձնի Լաչինի միջանցքի հարավային հատվածը։ Երրորդ՝ Թուրքիան պետք է հնարավորություն ստանա՝ օգտագործելու Լաչինի միջանցքը»։ 1news.az-ը նշում է, որ եթե Թուրքիան Լաչինի միջանցք մուտք գործելու հնարավորություն ունենա, ապա Ադրբեջանը կստանա դեպի Թուրքիա անմիջական ցամաքային ճանապարհի հնարավորություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը