Կարծիք

28.08.2020 15:41


И хочется, и колится, и мамка не велит...

И хочется, и колится, и мамка не велит...
Դժվար է ասել` Նիկոլ Ենոքավանցին Ռոբերտ Քոչարյանի երեկվա «լիկբեզից»` տնտեսական հարցերով մաստեր-կլասից դասեր կքաղի՞, թե՞ չէ, բայց հանրապետության երկրորդ նախագահի կեսլուրջ-կեսկատակ մի քանի դիտարկում պետք է որ ականջի հետև չգցի։
Մասնավորապես, անդրադառնալով երկու տարի շարունակ չլուծվող «հանքարդյունաբերական թնջուկի»` Ամուլսարի հարցով որևէ հոդաբաշխ որոշում կայացնելու անկարողությանը, նկատեց. «И хочется, и колится, и мамка не велит»...
Հարցին`ժամանակին ամենաշահարկվող հարցերից մեկը պետական պարտքի ավելացումն էր, իսկ հիմա այդ մասին ոչ մեկը, չգիտես ինչու, չի հիշում, պատասխանեց. «Ժողովրդի իշխանության արտաքին պարտքը ժողովրդի համար բեռ չէ»...
Իշխանությունն ի վիճակի չէ՞, թե՞ դանդաղում է`չի շտապում արձագանքել ժողովրդին մտահոգող հրատապ հարցերին։ «Դանդաղ չի շտապում»,-ի պատասխան` ասաց նախագահը...
Ափսոս, չասաց` էդպես, դանդաղ չշտապելով, ինչքա՞ն կձգի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը