Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանազավթ խմբակը անպատիժ չեն մնալու
Չորս բոլորը բողոք է ու հիասթափություն: Բակերում նստած մեծահասակները բողոքում են, նեղվում ու անիծում այն օրը, երբ վստահեցին Նիկոլ Փաշինյանին: Խանութի վաճառողուհին գլխին է տալիս, տաքսու վարորդները ամենավերջին բառերով են խոսում Նիկոլի մասին, ուսուցիչները, բժիշկները, բոլոր-բոլորը` հիասթափված են ու նեղսրտած...
Ո՞վ է մեղավոր: Նիկո՞լը: Շառլատանին մեղադրել շառլատան լինելու մե՞ջ: Ոչ հարգելիներս, բոլորս ենք մեղավոր: Ես և իմ նմանները մեղավոր ենք, որ չկարողացանք դրա դեմն առնել, բողոքավորները մեղավոր են Նիկոլի խայծն ուտելու ու մեզ բոլորիս այս օրը գցելու համար: Բայց, անշուշտ, մեղավոր ենք բոլորս: Ուրախալին միայն այն է, որ բոլորը սկսել են գիտակցել, թե ում են բերել իշխանության ու այս տեմպը օր-օրի աճում է:
Սխալն ու մեղքն ընդունելն առաջին ճիշտ քայլն է: Նշանակում է, որ մարդիկ հաջորդիվ մտածելու են սխալն ուղղելու մասին:
ԲԱՅՑ
Ժողովուրդ ջան, նաև պետք է պատասխանատվության ենթարկվի յուրաքանչյուրս, սխալի ու մեղքի իր մասով: Համաձայն չե՞ք:
Եվ ուրեմն, թող քավարանի միջով անցնի հիմա յուրաքանչյուրը: Ճիշտը դա է:
Այլևս մի բողոքեք: Գործե´ք փոխարենը:
Հ.Գ. Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանազավթ խմբակը չկարծեք, որ մնալու է անպատիժ: Շառլատանի ապագան կանխորոշված է այժմ էլ: Նիկոլ Փաշինյանն ապագա չունի:
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանազավթ խմբակը անպատիժ չեն մնալու