Լրահոս

28.08.2020 12:47


Ամուսնության առաջարկի մերժման պատճառով Արցախի 23-ամյա բնակիչն իրեն դիզվառելիք է ներարկել

Ամուսնության առաջարկի մերժման պատճառով Արցախի 23-ամյա բնակիչն իրեն դիզվառելիք է ներարկել

Օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 05:00-ին ձախ նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997 թ. ծնված Ա. Մ.-ն: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001 թ. ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ներարկել է մոտ 5 միլիգրամ դիզվառելիք, այնուհետև մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը