Լրահոս

28.08.2020 12:41


Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու համար ստորագրահավաք կանցկացվի․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների վերաբերյալ օրենքի նախագիծն ընդունելու համար ստորագրահավաք կանցկացվի․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Հաշվի առնելով համաճարակը և նկատի ունենալով, որ հետագայում ևս արտակարգ դրություն կհայտարարվի՝ մեծ է ռիսկը, որ իրավական գործիքը պատշաճ չի իրականացվի: Այսօր հանրային քննարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով, որ հանրային քննարկման թեմաներն են «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ ձևավորվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբ:

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են մասնագիտական խմբերի և այլ մարդկանց դիտողությունների հիման վրա վերախմբագրել այս նախագիծը, նախագծի թերությունները փորձելու են շտկել, որից հետո կազմակերպելու են ստորագրահավաք և ներկայացնելու են իրավասու մարմիններին:

«Այս պահին այս նախագիծը «Հանրաքվեի մասին» օրենքի ռեժիմով չի ներկայացվելու, որովհետև արտակարգ դրության պայմաններում արգելվում է հանրաքվե անցկացնելը: Այս պահին նախաձեռնող խումբը «Հանրաքվեի մասին» օրենքի ճանապարհով չի գնալու, փորձելու ենք ստորագրահավաք անցկացնել, որը ևս կազմակերպելու ենք այդ օրենքով նախատեսված պայմաններին համահունչ»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս ընթացքում եղել են կոնվենցիաներ, որոնք վտանգ են պարունակել իրենց մեջ, առաջինը Ստամբուլյան կոնվենցիան է, որի դեմ պայքարն ուղղված էր նրան, որ զուգընկերները կամ միավորումները չհավասարեցվեին ընտանիք կոնցեպտին, նա համաձայնեց, որ կոնվենցիայի՝ բռնության դեմ պայքարի կետի դեմ չեն խոսել, և բռնության դեմ պետք է պայքարել, բայց ոչ «ընտանիք» ինստիտուտի հաշվին:

«Մյուսը Լանզարոտեի կոնվենցիան էր, որը վավերացվեց առանց քննարկումների, և հետագա հրապարակային քննարկումները ցույց տվեցին, որ այստեղ լուրջ վտանգ կա, այն է` կրթության մակարդակով՝ տարրական և միջին դասարաններում երեխաներին սեռական կրթություն տրամադրելու ռիսկ էր առաջանում և, բնականաբար, մենք այստեղ ևս խնդիրներ ենք տեսնում»,-ասաց Զոհրաբյանը:

Ներկայացնելով օրենքի իրենց նախագիծը՝ Արա Զոհրաբյանը շեշտեց, որ ըստ այս օրենքի` օրինակ՝ եկեղեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի ինքնավար սահմանադրական կարգավիճակ է բերում և չի կարող սնանկ ճանաչվել և լուծարվել, սեռական դաստիարակությունն արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին, իսկ դրանից հետո ուսուցանվող թեմաները պետք է քննարկվեն մասնագետների կողմից:

Աղբյուրը՝ www.tert.am

Այս խորագրի վերջին նյութերը