Կարծիք

28.08.2020 11:51


Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով

Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով
ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:
1. Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարևոր հակահամաճարակային գործոն է:
2. Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը:
3. Դուք գիտեք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին:
4. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների ՍԵԶՈՆԸ, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը:
5. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչու չօգտվեցիք ԲՆԱԿԱՆ հակահամաճարակային բարենպաստ եղանակից:
Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջում

Այս խորագրի վերջին նյութերը