Լրահոս

28.08.2020 11:47


«Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունք էր.հիմա վիճակը կայուն է

«Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունք էր.հիմա վիճակը կայուն է

Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաների առողջական վիճակը կայուն է. շարունակում են մնալ երևանյան բուժհաստատություններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները զարգացման ծանր արատներով են, չորսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ երկուսը՝ «Արաբկիր» ԲԿ: Երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել. հիմա վիճակը կայուն է»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ։

Ասլանյանը հայտնեց, որ աշխատակիցներից 3-ը տնային պայմաններում են բուժվում, 6 երեխա և 4 աշխատակից տեղափոխվել են Երևանի բուժհաստատություններ:

Այս խորագրի վերջին նյութերը