Լրահոս

28.08.2020 11:14


Երևանի Անդրանիկի փողոցում 22-ամյա վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված BMW և Opel Astra մակնիշների ավտոմեքենաներին

Երևանի Անդրանիկի փողոցում 22-ամյա վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված BMW և Opel Astra մակնիշների ավտոմեքենաներին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցույմ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Թևոս Դ-ին պատկանող BMW մակնիշի և 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը